12 հունիսի 2012 - 21:31 AMT
ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Մյանմա ներկրելու վրա դրված արգելքը

ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության ղեկավարն ուզում է երկարացնել Մյանմա ներկրելու վրա դրված արգելքի ժամկետը, որպեսզի ԱՄՆ-ն զինվորականների կողմից ղեկավարվող երկրի կառավարության վրա ազդելու լծակ ունենա այդ երկրում հետագա բարեփոխումների առաջխաղացման համար:

Սենատոր Միտչ Մակքոնելը ներկայացրել է պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մասին բանաձևը: Մակքոնելի առաջարկն օժանդակում է այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքական դիրքորոշմանը: Ընդ որում նա նկատել է, որ իրադրությունը Մյանմայում «զգալիորեն բարելավվել է»: