13 հունիսի 2012 - 12:04 AMT
Թուրքիան պատրաստվում է կրճատել իրանական նավթի առքը` այն փոխարինելով լիբիական և սաուդյան նավթով

Թուրքիան պատրաստվում է կրճատել իրանական նավթի առքը` այն փոխարինելով լիբիական և սաուդյան նավթով, չնայած որ ԱՄՆ երկիրն ազատել է Իրանի հետ համագործակցության համար պատժամիջոցներից, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը, չորեքշաբթի հաղորդել է Zaman թերթը:

Յիլդիզը նաև նշել է, որ Թուրքիայի համար ԱՄՆ որոշումները իրավական հիմք չունեն և իր երկիրը վարում է անկախ էներգաքաղաքականություն:

Նախօրեին ԱՄՆ-ն իր պատժամիջոցների ցուցակից հանել էր Հնդկաստանին, Մալայզիային, Հարավային Կորեային, Հարավային Աֆրիկային, Շրի-Լանկային, Թուրքիային և Թայվանին` իրանական նավթի գնման ծավալները նվազեցնելու համար: