13 հունիսի 2012 - 10:08 AMT
«Հայկական ժամանակ». Փաշինյանը կարծում է, որ Օսկանյանով պետք է վաղուց հետաքրքվեր Մարտի 1-ի գործով զբաղվող խումբը

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին և ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը:

Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում է, որ նրանով վաղուց էր պետք հետաքրքրվեր Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննող քննչական խումբը: «Համոզված եմ, պարոն Օսկանյանը մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ և հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ, և վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»,- ասել է Փաշինյանը: