13 հունիսի 2012 - 12:16 AMT
Թուրքերը հարձակվել են բորտուղեկցորդի վրա՝ ինչո՞ւ, դեռ անհայտ է

Թուրքական SunExpress ավիաընկերության «Բոինգ 737»-ը արտահերթ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում ստյուարդի վրա ուղևորենրի հարձակման պատճառով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ուինեցել երեքշաբթի, հունիսի 12-ին: Օդանավը թռչում էր Մայնի Ֆրանկֆուրտից Անկարա: Ինքնաթիռում ծեծկռտուք է սկսվել՝ Թուրքիայի երկու քաղաքացիներ հարձակվել են բորտուղեկցորդի վրա և վնասվածքներ են հասցրել նրան: Անձնակազմը որոշել է շեղվել կուրսից և վայրէջք կատարել Ռումինիայում:

Իրավախախտները ձերբակալվել են, ստյուարդին բուժօգնություն է ցուցաբերվել և որոշ ժամանակ անց օդանավը մեկնել է Անկարա: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: