13 հունիսի 2012 - 11:07 AMT
Լևոն Արոնյան. Ես պետք է փորձեմ գտնել ռիթմը և սկսել ավելի լավ խաղալ

Տալի հուշամրցաշարում Վլադիմիր Կրամնիկի հետ ոչ ոքի խաղալուց հետո, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ասել է, որ այս մրցաշարում ինքը պետք է փորձի գտնել ռիթմը և սկսել ավելի լավ խաղալ:

«Դժվար է ասել, որ Կրամնիկի հետ ես ավելի լավ էի խաղում, քան Լյուք Մաքշեյնի: Ինձ մոտ դեռևս չի ստացվում լավ խաղալ:Այս մրցաշարում իմ նպատակն էբարելավել խաղս»,-Արոնյանի խոսքը հաղորդում է chess-news.ru-ն:

Շախմատիստը խոստովանել է, որ այստեղ մրցակիցներն այքան լուրջ են, որ «նման խաղի շարունակական բնույթը լավ բանի չի հանգեցնի»:

4-րդ տուրից հետո Արոնյանը 2 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում նա կխաղա Ալեքսանդր Մորոզևիչի(Ռուսաստան) հետ: