13 հունիսի 2012 - 11:08 AMT
Queen's Club-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը 4:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել է Վասեկ Պոսպիսիլին

Լոնդոնի Queen's Club մրցաշարի առաջին շրջանում արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երեք սեթերում 4:6, 6:2, 6:2 հաշվով հաղթանակ է տարել Վասեկ Պոսպիսիլի նկատմամբ: Սա թենիսիստների առաջին հանդիպումն էր պաշտոնական խաղերի ընթացքում, և 1:0 հաշվով առջևում է Նալբանդյանը:

Մրցաշարի երկրորդ շրջանում արգենտինացի թենիսիստը կխաղա բելգիացի Ռուբեն Բեմելմանսի հետ: Ավելի վաղ թենիսիստները իրար հետ չեն խաղացել:

АТР վարկանիշում Նալբանդյանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, իսկ Բեմելմանսը` 131-րդ: Հանդիպումը կկայանա հունիսի 13-ին: