13 հունիսի 2012 - 12:19 AMT
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է գնում

Խաղաղապահ գործողությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսը կարծում է, որ Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է գնում: Նման կարծիք նա հայտնել է ՄԱԿ-ի շտաբում երեքշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, վերջին շրջանում Սիրիայում տեղի է ունենում «բռնության մակարդակի այնպիսի զանգվածային ավելացում, որ դա ենթադրում է հակամարտության բնույթի փոփոխություն»:

Լադսուսը հայտարարել է, որ «Սիրիայի կառավարությունը ընդդիմությանը զիջել է մեծ քանակությամբ տարածքներ և մի քանի քաղաքներ և ցանկանում է վերականգնել այդ շրջանների նկատմամբ վերահսկողությունը»:

Նա նշել է նաև, որ քանի որ ընդդիմությունը ևս դիմադրություն է ցուցաբերում, ուստի ամեն օր զանգվածային բախումներ և բռնություններ են տեղի ունենում: