13 հունիսի 2012 - 12:57 AMT
«Վեցնյակը» Թեհրանին համագործակցության սխեմա կառաջարկի, հիմնական պայմանը միջուկային ծրագրից հրաժարվելն է

Միջազգային «վեցնյակը» համագործակցության հստակ սխեմա կառաջարկի, հիմնական պայմանը միջուկային ծրագրից հրաժարվելն է և ստուգումներ ենթադրող «ճանապարհային քարտեզի» մշակումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ «վեցնյակի» մասնակցությամբ տեղի կունենա Մոսկվայում հունիսի 18-19, հայտնում է ՌԻԱ Նովոստին: