13 հունիսի 2012 - 10:48 AMT
Էմմա Պողոսովան դարձել է սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի հաղթող

Քութաիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարին մասնակցել են Հայաստանի 11 պատվիրակներ:

Նրանցից առավել հաջող ելույթ են ունեցել խոցասուսերակիրները: Էմմա Պողոսովան հաղթել է բոլոր մրցակցուհիներին ու գրավել առաջին տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Արթուր Քոչարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Նրանց չորս թիմակիցներ` մեկ խոցասուսերակիր և երեք ճկասուսերակիր, նվաճել են բրոնզե մեդալներ: