13 հունիսի 2012 - 10:55 AMT
Լողորդներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը կմասնակցեն Լոնդոնի Օլիմպիական խաղերրին

Լողի միջազգային ֆեդերացիան Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է շնորհել անցյալ տարի Շանհայում անցկացված աշխարհի առաջնության մասնակիցներից 75 մարզիկ – մարզուհու:

Նրանց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը: Քոլոյանը հուլիսի 31 –ին հանդես կգա 100 մետր ազատ ոճում, իսկ Բարսեղյանը ` հուլիսի 29 –ին 100 մետր թիկնալողում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Քոլոյանը ելույթ է ունեցել նաև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում:

Լոնդոնի խաղեր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը հասել է 25 – ի: