13 հունիսի 2012 - 11:57 AMT
Սուրեն Զոլյան. Բրյուսովում նոր ռեկտորի ընտրությունը Աշոտյանի հերթական անօրինականությունն է

Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ համալսարանում կայացած նոր ռեկտորի ընտրությունը համարում է Կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական անօրինական գործողությունը, անօրինկան գործողությունների շղթայի մի մասնիկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց նա:

Ըստ Զոլյանի, բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են նոր ռեկտորի ընտրությանը, անօրինկանության մասնակից են դարձել:

«Խորհրդի 24 անդամներից առնվազն 10 –ը, ովքեր ընտրել են բուհի նոր ռեկտորին` Գայանե Գասպարյանին, իրավունք չունեին մասնակցելու ընտրությանը»,-ասաց Զոլյանը։

Բուհի նախկին ռեկտորի համոզմամբ, Գայանե Գասպարյանը լավ կադր չէ. «Եթե լավ կադր լիներ, կշարունակեր աշխատել պրոռեկտոր։ Երբ ես ընդունվել էի ռեկտոր, նրան նշանակել էի պրոռեկտոր , սակայն հետո հանեցի»,–հավելեց Զոլյանը։

Սուրեն Զոլյանի ԵՊԼՀ ռեկտորի լիազորությունները դադարեցվել էին ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով