Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստը Կրթության և գիտության նախարարության դեմ
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ինքը` Զոլյանը։
Նա նշեց, որ որոշել է հարցը լուծել իրավական ոլորտում միաժամանակ 2 երկու ուղղությամբ` դիմելով և´ ընդհանուր իրավասության դատարան, և´ վարչական դատարան. «Վարչական դատարանը խուսափում է հարցը քննության առնել` պատճառաբանելով որ ես հանրային ծառայող չեմ»,–ասաց Զոլյանը:
Նրա խոսքով, պատասխանող կողմը մինչ այժմ չի արձագանքել իր հայցին։ Իսկ օրենքը սահմանում է, որ նման դեպքերում դատարանը կարող է վճիռ կայացնել` պատասխանողի լռությունն ընդունելով որպես համաձայնություն հայցվորի ներկայացրած մեղադրանքերի. «Չեմ կարծում սակայն, որ իրենք այդքան պարկեշտ են»,–ասաց Զոլյանը:
ԵՊԼՀ նախկին ռեկտորը նշեց նաև, որ հայցին պատասխան չկա նաև ԿԳՆ-ից:
Ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում արդյունքի չհասնելու դեպքում, Զոլյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Ես չեմ շտապում, քանի որ կարծում եմ, որ տվյալ դեպքում ընթացքը ավելի կարևոր է, քան արդյունքը։ Այդպիսով մեր հասարակությունը կտեղեկանա, թե ինչ է կատարվում իրականում: