13 հունիսի 2012 - 12:42 AMT
Թուրք և ադրբեջանցի հակերները կոտրել են BlogNews.am, Armenpress.am և Beeline.am կայքերը

Ադրբեջանցի հակերները այս գիշեր հարձակում են գործել BlogNews.am, Armenpress.am , իսկ թուրք հակերները Beeline.am կայքեր վրա։ Այս մասին տեղեկանում ենք Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից։ Armenpress.am եւ Beeline.am կայքերը ներկա պահին չեն գործում։

BlogNews.am–ի տարածած հաղորդագրության համաձայն` հակերային գործողությունների պատճառով ջնջվել է կայքի նյութերի զգալի մասը, որն այս պահին կայքի ադմինիստրացիան փորձում է վերականգնել: