13 հունիսի 2012 - 12:53 AMT
Այսօրվանից կգործի բարձրագույն կրթության խնդիրները վեր հանելու համար նախատեսված unifree.am կայքը

Հունիսի 13–ից գործելու է Ազատ համալսարան (unifree.am) կայքը, որտեղ նախանշված են լինելու Հայաստանում բարձրագույն կրթության զարգացման ուղիները։

Լրագրողների հետ հանդիպմանը կայքի մասին տեղեկացրեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«Սկզբնական շրջանում այն կենտրոնացած կլինի հակազդելու անօրինկան որոշումներին, որոնք լինում են կրթության ոլորտում, սակայն, առհասարակ այն անդրադառնալու է Հայաստանում բարձրագույն կրթությանը վերաբերող խնդիրներին և կապ է ստեղծելու ուսանողների ու դասախոսներ միջև»,–ասաց Զոլյանը: