9 սեպտեմբերի 2004 - 23:59 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ
Ռուսաստանն ակտիվացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունն, այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը` Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ: Դեսպանը նշել է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 16-ին Աստանայում տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Հանդիպման հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների հայտնաբերումն է: