13 հունիսի 2012 - 14:20 AMT
Արմեն Պողոսյան. Տրանսպորտի անմխիթար վիճակը պայմանավորված է հասարակական տրանսպորտի մասին օրենքի բացակայությամբ

Հասարակական տրանսպորտի մասին հաստատված հայեցակարգով միկրոավտոբուսնների քանակը մայրաքաղաքում պետք է լինի 19, 2 տոկոս, սակայն այդ ցուցանիշին հասնելու համար Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, տևական ժամանակ է անհարժեշտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պողոսյանն ասաց, որ վերջին տարիներին մայրաքաղաքում միկրոավտոբուսների քանակը 90 տոկոսից նվազել և հասել է միայն 70 տոկոսի։

Սպառողների միության նախագահի խոսքով, հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակը պայմանավորված է հասարակական տրանսպորտի մասին օրենքի բացակայությամբ։

Կառավարության որոշմամբ հասարակական կազմակերպությունները նունյպես կարող են մասնակցել երթուղիների մրցույթներին։ Պողոսյանի հավաստմամբ, այդ հայտարարություններն այնպես են արվում, որ ոչ մեկ չիմանա դրանց մասին.

«Տվյալ դեպքում պետք է հասարակական կառույցները ակտիվ լինեն, որպեսզի կարողանան վերահսկել այդ գործը»,–հավելեց Պողոսյանը։