13 հունիսի 2012 - 15:10 AMT
Փորձագետները տարօրինակ կերպով ի դեմս Ադրբեջանի տեսել են «խաղաղասեր երկիր»

Հայաստանը զբաղեցնում է 115-րդ տեղը ամենախաղաղասեր երկրների վարկանիշում՝ 2012թ. Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում (2012 Global Peace Index.): Այս վարկանիշում Ադրբեջանը 132-րդ տեղում է, Թուրքիան՝ 130, Իրանը՝ 128-րդ, Վրաստանը՝ 141-րդ: Այդպիսով Վրաստանը ճանաչվել է Հարավային Կովկասի ամենաագրեսիվ երկիրը: Շատ ավելի վատն է Ռուսաստանի դիրքը՝ նա 153-րդ տեղում է:

2012թ. ամենախաղաղսեր երկիրն Իսլանդիան է, իսկ վերջին 158-րդ տեղում՝ Սոմալին է:

Վարկանիշում, որը մշակել է Խաղաղության ինստիտուտի խաղաղության գծով փորձագետների միջազգային խումբը Սիդնեյի համալսարանի Խաղաղության ու հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ, 158 երկրներ գնահատվում են 23 ցուցիչներով: Գործոնների թվում հաշվի են առնվում հարաբերությունները հարևան երկրների հետ, զոհվածների քանակը արտաքին պատերազմներում, փախստականների քանակը, ծանր հանցագործությունների մակարդակը, ահաբեկչական հարձակումների հնարավորությունը, սովորական զենքի տեսակների ներկրումն ու արտահանումը: 2012թ. զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ, բառացությամբ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի, խաղաղասիրության մակարդակը 2008թ. առաջին անգամ բարձրացել է:

Մինչդեռ, Ադրբեջանը մշտապես Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու կոչերով է հանդես գալիս և ֆաշիստական հայտարարություններով այն մասին, որ «հայերը ադրբեջանական ժողովրդի գլխավոր թշնամիներն են», ինչպես նաև հսկայական քանակի զենք է գնում:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 21 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները: