13 հունիսի 2012 - 14:42 AMT
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը հետևել են Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի շինարարական աշխատանքներին

Սեպտեմբերին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավարությունը:

Զորավարժարանի տարածքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, ուսումնական կետերի, զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Զորավարժարանում անցկացված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ, տրվել են համապատասխան հրահանգներ և ցուցումներ: