13 հունիսի 2012 - 15:59 AMT
Լիբիայում Կարմիր խաչի ներկայացուցչությունում պայթյուններ են որոտացել

Պայթյուն է որոտացել Լիբիայի Միսուրատա քաղաքում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով տեղական անգլալեզու Tripoli Post թերթի վեբ կայքին:

Պայթյունի արդյունքում ոչ ոք չի զոհվել, սակայն, մեկ մարդ վիրավորվել է:

Պայթյունի համար պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել: Նման հարձակում էր կատարվել մայիսին Բենգազիում, այն ժամանակ հարձակվողները պահանջեցին Կարմիր խաչից դադարեցնել քրիստոնեական գործունեությունն ու վերացնել քրիստոնեական խորհրդանիշները: