13 հունիսի 2012 - 16:03 AMT
Է.Բալայան. Շահումյանի անկումը պայմանավորված էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հակառուսական քաղաքականությամբ

Ադրբեջանին չէր հաջողվի գրավել Շահումյանն ու Գետաշենը 1992թ. առանց խորհրդային բանակի աջակցության, հայտարարել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանը հունիսի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Շահումյանի անկման 20-ամյակին:

Նա նշել է, որ խորհրդային, իսկ հետո ռուսական ղեկավարության աջակցությունն Ադրբեջանին պայմանավորված էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հակառուսական քաղաքականությամբ:

Բալայանը նաև նշել է, որ փախստականները Շահումյանից ու Գետաշենից հեռացան «հետները տանելով այն հույսը, որ մի օր կտեսնեն Շուհումյանի ու Գետաշենի ազատագրումը»: Նա ասել է, որ հարկավոր է անընդհատ բարձրացնել Ադրբեջանի զավթած Հյուսիսային Արցախի տարածքների հարցը՝ նշելով, որ «բոլոր փախստականներն ասում են, որ եթե անվտանգ լինի, եթե վստահ լինեն, որ նոր բռնագաղթ չի լինի, պատրաստ են վերադառնալ»: