10 սեպտեմբերի 2004 - 17:32 AMT
ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ
Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` «հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների վրա»: Այդ մասին Իրանի ղեկավարը հայտարարել է Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Մ.Խաթամին արտահայտվել է նաեւ «Կովկասի երկրների խաղաղ զարգացմանը խոչընդոտող ցանկացած լարվածության չեզոքացման» անհրաժեշտության օգտին: Նախագահը նշել է, որ Թեհրանը ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության լուծման եւ նրանում ներգրավված երկրների խաղաղ գոյակցությունն ապահովելու համար: