13 հունիսի 2012 - 16:00 AMT
Վաղը կկազմակեւպվի երթ` ի պաշտպանություն վտանգի տակ գտնվող շինությունների

Վաղը Աֆրիկյանների տան մոտից տեղի է ունենալու երթ ի պաշտպանություն Երևանի վտանգի տակ գտնվող շինությունների:

Նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթղակցի հետ զրույցում ասաց, որ դեռևս հայտնի չէ երթուղին, սակայն. «Անցնելու ենք բոլոր այն շինությունների մոտով, որոնք գտնվում են քանդման վտանգի տակ` ԱՈԿՍ–ի , Փակ շուկայի և այլն»:

Երթը կազմակերպում է Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, այն կսկսվի վաղը ժամը 18:30-ից և կտևի մինչև 20:00-ն:

Ավելի վաղ` հունիսի 11–ին, « Դեպի Աֆրիկյանների տուն» ֆեյսբուքյան նախաձեռնությունը այցելություն էր կազմակերպել Աֆրիկյանների շենք` այն աղբից մաքրելու համար։

Երեւանի կենտրոնում գտնվող այս հին շենքը ընգրկված է հանրապետական նշանակության պատամշակութային հուշարձաների ցանկի մեջ, սակայն կառավարության որոշմամբ այն պետք է քանդվի։ Տան քարերն արդեն համարակալում են` դրանք տեղափոխելու և այլ վայրում վերակառուցելու համար: