Իրաքում պայթյունների արդյունքում առնվազն 60 հոգի է զոհվել, մի քանի հարյուր հոգի վիրավորված է:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, առաջին ռումբերը պայթեցվել են Հիլլա քաղաքում` ռեստորանի դիմաց: Ռումբերն ամրացվել էին տարածքում կանգնեցված ավտոմեքենաների մեջ:
Իրաքի մայրաքաղաքում գործարկվել է առնվազն հինգ ռումբ: Բաղդադի մի շարք թաղամասերում փոխհրաձգություն է տեղի ունենում:
Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, պայթյուններն ուղղված էին շիիթական ուխտագնացներին, որոնք Բաղդադ են ժամանում իմամ Մուսա ալ-Քադիմի` Մուհամեդ մարգարեի հետնորդներից մեկի մահվան տարելիցի կապակցությամբ: