13 հունիսի 2012 - 16:12 AMT
Վարդենիկում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի խողովակին ու շրջվել.

2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին երեկ երեկոյան «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի խողովակին ու շրջվել:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար Եղոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: