Ճապոնիան ՀՕՊ համակարգեր կտեղակայի Դեղին ծովում, որոնք սպառնում են Հյուսիսային Կորեայի ու Ասիայի այլ երկրների անվտանգությանը, հայտնում է «Նոդոն սիմնունը»:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով այդ պարբերականին, գրում է, որ այդ մտադրությունն արտացոլում է Տոկիոյի էքսպանսիոնիստական քաղաքականությունը:
Ըստ հոդվածի հեղինակների, Ճապոնիայի ղեկավարությունն այդպիսով շեշտադրում է ինքնապաշտպանության շարժական համակարգերն ու նրանց տեղակայման տարածքի ընդլայնումը:
«Նոդոն սինմունը» զգուշացնում է, որ եթե Ճապոնիան փորձի կրկին ներխուժել Կորեական թերակղզի, ապա Հյուսիսային Կորեան «պատասխան վճառական քայլեր կձեռնարկի ու կստիպի Տոկիոյին վճարել իր հանցագործությունների համար»: