13 հունիսի 2012 - 18:13 AMT
Ավտոմեքենաների «ՍԱԱԲ» գործարանն անցել է էլեկտրոմոբիլների շվեդական արտադրողին

Էլեկտրոմոբիլների NEVS (National Electric Vehicle Sweden AB) արտադրողը ձեռք է բերել հայտնի «ՍԱԱԲ» ընկերությունը: Այդ մասին համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են NEVS-ի և «ՍԱԱԲ»-ի ներկայացուցիչները, նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ NEVS ընկերությունը պատկանում է ճապոնա-չինական էներգետիկ կոնսորցիումին: