13 հունիսի 2012 - 18:32 AMT
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հաֆֆա քաղաքի վերահսկողությունը

Կառավարական զորքերը վերականգնել են սիրիական Հաֆֆա քաղաքի վերահսկողությունը մեկ շաբաթ տևած պաշարումից հետո: Այդ մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, գրում է «Ռոսբալտը»:

Ընդդիմության աղբյուրները հայտնում են, որ ապստամբները գիշերը լքել են քաղաքը:

Մի քանի օր շարունակ Հաֆֆան և նրա արվարձանները կատաղի մարտերի գոտի էին ապստամբների ու կառավարական զորքերի միջև: