13 հունիսի 2012 - 21:20 AMT
Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Հորդանանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու ծրագիր մշակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է սկսել Հորդանանի հետ սահմանին ցանկապատի շինարարության պլանի մշակումը:

Այդ մասին իսրայելյան ռադիոյին տված հարցազրույցում հաղորդել է բրիգադային գեներալ Իրան Օֆիրը, հաղորդում է MIGNews-ը:

Օֆիրի խոսքով` Եգիպտոսի հետ սահմանին ցանկապատի շինարարությունը կավարտվի 2013-ի սկզբին: Նա նշել է, որ ավարտվել է ցանկապատի 181 կիլոմետրի շինարարությունը: Ընդամենը հարկավոր է կառուցել 227 կիլոմետր: