13 հունիսի 2012 - 21:23 AMT
Վրացական Քութայիսիում հնագույն քաղաք է հայտնաբերվել

Վրացական Քութայիսիի պատմական հատվածում հնագույն քաղաք է հայտնաբերվել: Իշխնելի քույրերի փողոցում բարեկարգման ծառայությունն աշխատանքներ էր իրականացնում, երբ բանվորները հնագույն պատերի դրվագներ են հայտնաբերել:

Հնագետների խոսքով` երևում են քաղաքային կյանքի նշանները, գտածոն ենթադրաբար դասվում է միջին դարերին: Պատերի դրվագները հինգ մետր խորության վրա են գտնվում, հաղորդում է Грузия-Online-ը: