13 հունիսի 2012 - 21:37 AMT
ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն կքննարկի Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնին

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն կքննարկի Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնին, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը` հղում կատարելով ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքին:

Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկեց Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում այդ երկրի դեսպանի պաշտոնին նշանակվելու համար:

ԱՄՆ նախագահն այդ թեկնածությունն առաջադրեց 2012թ. հունվարին այդ պաշտոնը զբաղեցնող Մեթյու Բրայզայի հրաժարականից հետո: