14 հունիսի 2012 - 10:11 AMT
Ֆոլքլենդյան կղզիները եղել են և կմնան Մեծ Բրիտանիայի կազմում, հայտարարել է Դևիդ Քեմերոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շնորհավորել է բրիտանացիներին` Ֆոլքլենդյան կղզիների համար Արգենտինայի դեմ հաղթանակի 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան հետագայում ևս պահպանելու է կղզիների նկատմամաբ վերահսկողությունը: «Մեր դիրքորոշումը 30 տարիների ընթացքում չի փոխվել և անփոփոխ կմնա նաև ապագայում»,-հայտարարել է Քեմերոնը:

Իսկ Արգենտինայում երկրի նախագահը խոստացել է դիմել ՄԱԿ-ին` բողոքարկելու նման «անարխիզմը` որպես ժամանակակից աշխարհում գաղութ պահելու փորձ»: