Պենտագոնը որոշել է աֆղանցի զինվորականների համար Ռուսաստանից ձեռք բերել ևս 12 Մի-17 ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է Բի-բի-սին` հղելով ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցչի աղբյուրին:
Ըստ աղբյուրի, 2012թ Պենտագոնն Աֆղանստանի համար արդեն պատվիրել է 2 Մի-17: Օրերս ԱՄՆ ռազմական գերատեսչությունը որոշում է կայացրել գնել ևս 10 ռուսական ուղղաթիռ: 12 ուղղաթիռների համար պայմանագրի ընդհանուր գումարը, որը ներառում է նաև սպասարկումն ու մասերի մատակարարում, կազմում է մոտ 218 մլն դոլար: