Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսպաշտպան Գևորգ Ղազարյանը ամփոփել է նախորդ խաղաշրջանում թիմի ելույթները: «Կարծում եմ, որ Դոնեցկի «Մետալուրգի» համար ֆուտբոլային տարին հաջող էր: Կարևորն այն է, որ մենք հայտնվել ենք Եվրոպայի Լիգայում: Կային բազմաթիվ հիշվող խաղեր:Այո, կային նաև սխալներ, որոնք ապագայում չպետք է կրկնել: Եվ այնուամենայնիվ, պետք է առաջ նայել»,-Ղազարյանի խոսքը հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ հաջորդ խաղաշրջանում իրեն կհաջողվի ավելի շատ գոլեր խփել. «Գլխավորը թիմի արդյունքն է: Եթե ես կարողանամ ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, «Մետալուրգն» ավելի լավ հանդես կգա»: