14 հունիսի 2012 - 13:10 AMT
Վիկ Դարչինյանը սեպտեմբերին կմենամարտի Օրլանդո Դել Վալլեի դեմ

4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը այս տարվա սեպտեմբերին կմենամարտի Օրլանդո Դել Վալլեի դեմ(Պուերտո Ռիկո):

Մենամարտը կկայանա միջին թեթև քաշային կարգում: Դարչինյանի համար սա կլինի այս քաշային կարգում առաջին մենամարտը, հաղորդում է boxingscene.com-ը:

Թեթևագույն քաշային կարգի WBA և WBO վարկանիշերում Դել Վալլեն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Ամենայն հավանականությամբ մենամարտը կկայանա սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում: