14 հունիսի 2012 - 15:06 AMT
2014 թ. Եվրոպայի տղամարդկանց շախմատի առաջնությունը կկայանա Հայաստանում

Շախմատի եվրոպական միությունը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկով որոշեց Եվրոպայի 2014 թ. տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացնել Երևանում:

Ինչպես հաղորդում է armchess.am, նախատեսվում է այդ մրցաշարը նվիրել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, որի 85-ամյակը լրանում է 2014 թվականին: