14 հունիսի 2012 - 15:44 AMT
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տեղափոխվել է հունիսի 15-ին

Իշխող ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը պետք է կայանար այսօր երեկոյան, տեղափոխվել է վաղը` հունիսի 15-ին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին ՀՀԿ ներկայացուցիչները, Գործադիր մարմնի այս նիստին պետք է քննարկվեն ՀՀ նոր կառավարության նախարարական պորտֆելներին առնչվող հարցեր: