14 հունիսի 2012 - 16:13 AMT
Մերձմոսկովյան արհեստական լճում ծնունդով Հայաստանից երկվորյակ եղբայրներ են խեղդվել

Երկու եղբայր երեկ խեղդվել են արհեստական լճում` Մերձմոսկովյան Ռամենյան շրջանի Օստրովցի բնակավայրում: Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները, դիակները դուրս են բերվել Բաուլինյան արհեստական լճից 12:00-ին: Ենթադրվում է, որ զոհվածները` ծնունդով Հայաստանից 21-ամյա երկվորյակ եղբայրները, մահացել են գիշերը: Նրանց մահվան հիմնական վարկածը խեղդվելն է, բայց ստուգվում է նաև քրեական հիմքը, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»: