14 հունիսի 2012 - 18:24 AMT
Սենոր Հասրաթյան. Ադրբեջանի ՌՕՈՒ թափանցումը Արցախի օդային տարածք անհնար է

Արցախի Պաշտպանության բանակի մամլո քարտուղա Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ ադրբեջանական ուղղաթիռներն ու կործանիչները բազմիցս անարգել թափանցել են ԼՂՀ օդային տարածք: «Ադրբեջանի ՌՕՈՒ թափանցումը Արցախի օդային տարածք անհնար է, քանի որ այն մշտապես Արցախի Պաշտպանության բանակի ուշադրության կենտրոնում է»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Հասրաթյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակի ՀՕՊ-ը զինված է ժամանակակից տեխնիկայով, որն ի վիճակի է կանխել հակառակորդի ՌՕՈՒ գործողությունները: