14 հունիսի 2012 - 21:58 AMT
Ասանժը ստիպված կլինի Շվեդիային չհանձնվելու համար պայքարել ՄԻԵԴ միջոցով

WikiLeaks վեբ-կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու մասին որոշումը չի վերանայվի: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին հինգշաբթի օրը հայտնել են Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում:

Դատարանում դիտարկել են Ասանժի փաստաբանների հայցը գործի վերանայման մասին, սակայն եզրակացրել են, որ նման ընթացակարգի անցկացման համար հիմքեր չկան:

Այժմ WikiLeaks-ի հիմնադիրը կարող է Շվեդիային չհանձնվելու համար, որտեղ իրեն մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, պայքարել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, հաղորդում է աղբյուրը: