14 հունիսի 2012 - 20:02 AMT
Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լևոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը կիսել են միավորները

Հունիսի 14-ին Մոսկվայում ընթանում են Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Առաջինն իրենց պարտիան ավարտել են համաշխարհային վարկանիշի առաջին և երկրորդ համարները` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և Լևոն Արոնյանը (Հայաստան):

Խաղի 61-րդ քայլում կողմերը հաշտություն են կնքել: Հանդիպումից հետո Արոնյանն ասել է, որ պարտիան շատ հետաքրքիր է ստացվել. «Ես հաղթանակի համար էի խաղում, բայց հետո ինձ համար խնդիրներ ստեղծեցի և որոշեցի ոչ ոքի խաղալ»:

Հունիսի 15-ին շախմատիստները հանգստանում են, և Արոնյանը խոստովանել է, որ ինքը պետք է պատրաստվի վերջին երեք պարտիաներին և շտկի բաց թողած սխալները:

Ներկա պահին Կարլսենը 3,5 միավորով բարձրացել է երկրորդ տեղը, իսկ Արոնյանը 2,5 միավորով` 6-րդ: Մորոզևիչ – Նակամուրա, Գրիշչուկ – Ռաջաբով, Կրամնիկ – Տոմաշևսկի և Կարուանա – Մաքշեյն պարտիաները շարունակվում են: