14 հունիսի 2012 - 21:06 AMT
Twitter-ը գործարկել է լրատվական նյութերի բովանդակության նախադիտման գործառույթը

Twitter միկրոբլոգերի ծառայությունը գործարկել է լրատվական նյութերի բովանդակության նախադիտման գործառույթը, նյութերի հղումները տրվում են հաղորդագրություններով:

Նոր գործառույթը թույլատրում է ուղղակիորեն Twitter-ում դիտել գործընկեր հրատարակությունների հոդվածների բովանդակության մի մասը, խորագրերը, լուսանկարներն ու տեսանյութերը: Բացի այդ, որոշ թվիթերում կցուցադրվեն նյութերի հեղինակների միկրոբլոգերի հղումները:

Twitter-ի գործընկերներն են դարձել The Wall Street Journal-ը, Breaking News-ը, TIME-ը, The New York Times-ը, Der Spiegel Online-ը ու ևս մի քանի լրատվական աղբյուրներ:

Գործառույթն աստիճանաբար կհայտնվի բոլոր օգտատերերի մոտ և հասանելի կլինի ինչպես կայքում, այնպես էլ iOS և Android օպերացիոն համակարգերով բջջային սարքերի համար: