14 հունիսի 2012 - 20:45 AMT
Իսրայելյան տանկերն ահաբեկիչների օղակ են գնդակոծել Գազայի սեկտորում

Իսրայելյան տանկերն ահաբեկիչների օղակ են գնդակոծել Գազայի սեկտորում: Այդ մասին հաղորդել են պաղեստինյան աղբյուրները: Համաձայն ստացված տեղեկությունների` գնդակոծության արդյունքում երկու մարդ վիրավոր է:

Միջադեպը տեղի է ունեցել Գազայի սեկտորի հարավային հատվածում` Հան-Յունիս քաղաքի մերձակայքում: Մաան պաղեստինյան լրատվական գործակալությունը պնդում է, որ իսրայելյան զինվորականները գնդակոծել են ագարակատերերին, ընդ որում կրակ էին բացել հրետանային զենքից, այլ ոչ թե տանկերից:

Իսրայելի Պաշտպանության բանակում ստուգում են այդ տեղեկատվությունը: