14 հունիսի 2012 - 21:23 AMT
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային

ՈՒԵՖԱ-ն Լեհաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնության շրջանակում Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղի ժամանակ տեղ գտած միջադեպերի համար տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային:

B խմբի թիմերի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լվովում և ավարտվել գերմանական հավաքականի հաղթանակով` 1:0:

DFB-ն գերմանացի երկրպագուների անհարիր վարքի համար տուգանվել է 10 հազար եվրոյով, իսկ FPF-ն ստիպված կլինի 5 հազար եվրո վճարել այն բանի համար, որ պորտուգալացի ֆուտբոլիստների մեղքով, ովքեր ուշ էին դաշտ դուրս եկել ընդմիջումից հետո, երկրորդ խաղակեսի մեկնարկը ձգձգվեց: