14 սեպտեմբերի 2004 - 19:36 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ARMENIA EXPO -2004 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Սեպտեմբերի 10-13-ը Երեւանում անցկացված «Armenia EXPO-2004» 2-րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցների գնահատմամբ` համաժողովին նրանց մասնակցությունն արդյունավետ է եղել: Ինչպես նշել է համաժողովի կազմակերպիչ, «Լոգոս» ցուցահանդեսային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, միջոցառման ընթացքում 170 մասնակիցներից շատերին ընձեռնվել է գործարքներ կնքելու հնարավորություն: Նա տեղեկացրել է նաեւ, որ «Armenia EXPO-2004» շրջանակներում անցկացվել են ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի բիզնեսի օրեր: Նշենք, որ ցուցահանդեսն ընդգրկել է բաժիններ` նվիրված Հայաստանի արդյունաբերությանը, տրանսպորտին, շինարարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, սննդամթերքին եւ խմիչքին, ինչպես նաեւ տպագրությանը եւ հրատարակչական գործին: