15 հունիսի 2012 - 15:58 AMT
Կանադայի համալսարանում փոխհրաձգության արդյունքում երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

Առնվազն 3 մարդ է գնդակահարվել Կանադայի Էդմոնթոն քաղաքի Ալբերտայի համալսարանում, ուրբաթ օրը հայտնել է տեղական CBC հեռուստաալիքը: Եվս մեկ մարդ ծանր վիրավորել է և հոսպիտալացվել է:

Էդմոնթոնի ոստիկանությունը հաստատել է, որ հետաքննում է համալսարանի հանրակացարանի տարածքում մարդկանց սպանությունների գործը:

Ըստ նախնական տվյալների, հրաձգությունը սկսվել է, երբ համալսարանի տարածքում զինված կողոպուտի փորձ է գրանցվել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: