15 հունիսի 2012 - 16:34 AMT
Ռուսական երկկենցաղ Բե-200ՉՍ ինքնաթիռներն առաջին փորձարկումներն են անցել ԱՄՆ-ում

Հրշեջ ռուսական երկկենցաղ Բե-200ՉՍ ինքնաթիռներն առաջին փորձարկումներն են անցել ԱՄՆ-ում, վերջինս մտադիր է պայմանագիր կնքել նման 10 ինքնաթիռ ձեռք բերելու նպատակով:

Հրդեհի մարման համար ինքնաթիռը կարող է օգտագործել ինչպես ջուր, այնպես էլ այրման դանդաղեցման քիմիական նյութեր: ԱՄՆ գյուղդեպարտամենտի Անտառային ծառայության փորձագետները իրենց եզրակացության մեջ նշել են, որ ինքնաթիռը պետք է կատարելագործի ջրի համակարգը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: