15 հունիսի 2012 - 17:39 AMT
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրը

Այսօր` հունիսի 15-ին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի հայաստանյան փուլը:

Նախագծի նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով բարելավվել ժառանգության միջավայրը և հասնել ժառանգության սեկտորի լավագույն կառավարմանը: Այն նպատակ է հետապնդում ազգային քաղաքականության զարգացում հանուն ժառանգության և այլն:

Նախագիծը Վրաստանում բացվել է ապրիլի 25-ին: Ավելի ուշ, այն կբացվի նաև Ուկրաինայում: