Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումը Ուկրաինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև, որն ընթանում է ուրբաթ օրը Դոնեցկում, մեկնարկից հինգ րոպե անց ընդհատվել է հորդառատ անձրևի պատճառով:
Հանդիպման մրցավար Բյորն Քեյփերսը (Նիդերլանդներ) թիմերին դաշտից տեղափոխել է ենթատրիբունային տարածք, հաղորդում է Ինտերֆաքսը: