15 հունիսի 2012 - 21:25 AMT
Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ ԵՄ նավթային էմբարգոյին

Մոսկվայում դեմ են Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներին, այդ թվում` նավթային էմբարգոյին, հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեզ, ըստ էության, այնքան կարևոր չէ, թե այդ էմբարգոն երբ կարող է ներմուծվել:

Մեզ համար կարևոր է, որպեսզի ԵՄ-ն, ինչպես և ԱՄՆ-ը առհասարակ հրաժարվեն միակողմանի պատժամիջոցներից»,- ասել է նա:

«Ռուսական կողմը հանդես է եկել և գալու է միակողմանի պատժամիջոցների դեմ»,- ասել է Ռյաբկովը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ: