15 հունիսի 2012 - 21:41 AMT
«Ազատության նավատորմի» կազմակերպիչ թուրք գործչին կասկածում են «Ալ Քայիդային» ֆինանսավորելու մեջ

Թուրքիայի դատախազությունը կասկածում է I.H.H. Humanitarian Relief Foundation թուրքական հասարակական կազմակերպության նախագահ Բյուլենթ Յիլդըրըմին «Ալ Քայիդային» ֆինանսավորելու մեջ, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի դատախազությունը կասկածում է, որ Բյուլենթ Յիլդըրըմը կարող էր օգտագործել իր Humanitarian Relief Foundation կազմակերպությունը «Ալ Քայիդային» ֆինանսավորելու համար:

Այժմ հետաքննություն է կատարվում Թուրքիայի երկու քաղաքներում` Ստամբուլում և Դիարբեքիրում:

Humanitarian Relief Foundation-ը «Ազատության նավատորմի» կազմակերպիչներից մեկն էր: